Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնք դատապարտում են Բելառուսի և Թուրքիայի իշխանությունների գործողությունները և ԵՄ ղեկավարությանը կոչ են անում ավելի լուրջ պատժամիջոցներ ընդունել այդ երկրների նկատմամբ։ Բելառուսի դեպքում կոչը կապված է 31-ամյա ակտիվիստ Ռոման Բոնդարենկոյի մահվան հետ, իսկ Թուրքիայի՝ դեպքում Կիպրոսի հարցի հետ։ Բանաձևի օգտին են քվեարկել 613 պատգամավորներ 689-ից։